Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարեն Խաչատրյանը պարզաբանում է. «Չալդրանյանն իմ խոսքը համատեքստից հանել է»

Կարեն Խաչատրյանը պարզաբանում է. «Չալդրանյանն իմ խոսքը համատեքստից հանել է»
30.11.2018 | 13:01

«Իրատեսի» «Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը խարխլում են. Չալդրանյանը մեկնաբանում է» վերտառությամբ հոդվածում Համագային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը, ի թիվս այլ պարզաբանումների, նշել է, որ դերասաններից Կարեն Խաչատրյանը ընդհանուր ժողովում իրեն իրավունք է վերապահել թատրոնի վարչական մասի աշխատակիցներին անվանել «պարազիտներ»:


ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ներկայացրեց իր պարզաբանումը, նշելով, որ Չալդրանյանն իր խոսքը համատեքստից հանել է ու ձևակերպել այնպես՝ իբր վարչական կազմին ինքը պարազիտ է ասել, երբ վարչական կազմի անունն էլ չի տվել, խոսել է աշխատանքների թերացման մասին. «Ես ժողովի ժամանակ ասել եմ, որ մեր թատրոնը դերասանական թատրոն է, և բոլորը (ոչ միայն դերասանները) պետք է ծառայեն դերասանական արվեստի կայացմանը՝ ադմինիտրատիվ մասը, կադրերի բաժինը, հսկիչը, անգամ հանդերձարանի աշխատողը: Եթե որևէ մեկը թատրոնում դա չի հասկանում, ուրեմն ինքը պարազիտ է ու ապրում է մեր հաշվին»:


Համազգային թատրոնի ֆեյսբուքյան էջի վերջին բոլոր գրառումներն ու հրապարակումները նվիրված են Վիգեն Չալդրանյանի «Սանտա Կրուս» ներկայացմանը: Հետաքրքրվեցի, թե ինչո՞վ է դա բացատրվում: «ՈՒրիշ ներկայացումների մասին էլ կարծիքներ կան, ինչու՞ դրանք չի տեղադրում,- ասաց զրուցակիցս :- Այդպես է: Որովհետև տառապում է նարցիսությամբ ու ինքնասիրահարվածությամբ: Նույնիսկ ներկայացուների սկիզբը ազդարարող տեքստն է փոխել իր ձայնով: Անկախ նրանից՝ մանկական ներկայացում է ազդարարվում, թե կատակերգություն, «անդերգրաունդից» լսվում է Չալդրանյանի ողբերգական ձայնը՝ «Հարգելի հանդիսատես, սկսում է ներկայացումը, տրվեց առաջին զնագը...»:
Կարեն Խաչատրյանն իր խոսքն ամփոփեց հետևալ կոչով. «Սանտա Կրուսը» Վիգեն Չալդրանյանի երեսուն տարիների երազանքն էր, մենք իրականացրինք իր երազանքը, հիմա ուզում ենք, որ մեր «երազանքն» իրականանա՝ ինքը գնա»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ